«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Գևորգ Պապոյանի մտքերից

Գևորգ Պապոյանի մտքերից
22.07.2023 | 16:06

Ֆիկտիվ հանրապետական եղած Գևորգը «Սիվիլնեթ» հեռուստատեսությունում մտքերի մի հեղեղ էր դարձել, այնպիսի մտքեր, որոնց զգալի մասը իրեն դարձնելու են ապագա բազմաթիվ քրեական գործերի հերոս։

Հերթով շարադրենք դրա մտքերից որոշ պատառներ։

1.Արցախը այլ պետության կազմում չճանաչելու դեպքում Ադրբեջանը հարձակվելու է ամբողջ ուժով, Նոյեմբերյանից մինչև Մեղրի։

Գևո՛րգ, դու որտեղի՞ց դա գիտես:

Ո՞վ է քեզ տեղեկացրել:

Իսկ գուցե հարձակման օ՞րն էլ գիտես՞

Եվ ինչի՞ վրա է հիմնված քո վստահությունը:

2.Արցախն այլ պետության կազմի մեջ չճանաչելու դեպքում Թուրքիան հարձակվելու է ՀՀ-ի վրա։

Գևո՛րգ կամ` Գևորի՛կ, դու չգիտե՞ս, որ ՀԱՊԿ անունով դաշինք կա, որի կազմում ՀՀ զորքերը նույնիսկ Ղազախստանի դեպքերը կարգավորեցին,

էլ չեմ ասում ՆԱՏՕ դաշինքի անդամ պետության հարձակումը ՀՀ-ի վրա։

Ձեռքի հետ էլ Գևորի՛կ, հիշի՛ր, որ ՀԱՊԿ դաշինքը դու՛ք էիք քանդում ձեր գալու առաջին սև օրից սկսած։

3.Րոպեներ անց Գևորիկը սկսում է արդի ՀՀ-ն համեմատել 1920 թվականի Հայաստանի հետ և ուղիղ տեքստով վախեցնում, որ պետությունը կործանվելու է, եթե չզիջի Արցախը։

Գևորիկը մոռանում է ընդգծել, որ 1920 թվականի ՀՀ կառավարությանը բաժին էր ընկել 300 հազար գաղթականներով լի, աղքատ, քանդված երկիր, իսկ ձեր ՔՊ-ն ստացել էր հզոր բանակ, որի միայն կորսված տեխնիկան հինգ մլրդ ԱՄՆ դոլար էր կազմում և միայն պատերազմի ընթացքում միտումնավոր շատ քայլեր ապահովեցին թշնամու հաջողությունը։

4.Գևորիկը համարում է, որ հանրաքվե նախաձեռնելը վկայում է նախաձեռնողների հոգեկան հիվանդ լինելու կամ այլ երկրի գործակալ լինելու մասին։

Փաստացի Գևորիկը սահմանադրական մեր իրավունքների օգտագործման փաստը համարում է անմեղսունակություն կամ էլ լրտեսություն։

Հիշեցնենք Գևորիկին, որ իրենց ղեկավարը հրապարակում գոչում էր, որ Արցախի հարցը պետք է քննվի և որոշվի հրապարակում, այլ ո՛չ թե ժողովրդի թիկունքում։

5.Լրագրողը Գևորիկին հարցնում է` կա՞ արդյոք երաշխիք, որ Արցախը հանձնելու դեպքում ՀՀ-ի վրա հարձակում չի լինի։

Գևորիկը պատասխանում է` ո՛չ, երաշխիք չկա։

6.Գևորիկը պնդում է, որ Արցախի ինքնորոշումը կարող է լինել միայն Ադրբեջանի կազմում, որպես ինքնավար մարզ։

Բորբոքված լրագրողը ընդհատում է տկարամիտին և հայտարարում, որ կա Մինսկի խումբ, կան Մադրիդյան սկզբունքներ և կա Արցախի ժողովրդի հնարավոր ռեֆերենդումի ընթացք, և կա նաև հիմա Ալիեվի Արցախին որևէ տիպի կարգավիճակ չտալու հստակ որոշում։

Գևորիկն ընդամենը ամնեզիայի պատճառով մոռացել էր, որ իր ղեկավար աստվածը իտալական «La Stampa» թերթի ականջներին երկու ժամ լապշա էր կախում` «Անջատում հանուն փրկության» թեմայով։

7.Լրագրողը Գևորիկին հարցնում է` արդյոք անկախության հռչակագիրը և սահմանադրությունը կարո՞ղ են պատերազմի պատճառ լինել, ինչին ի պատասխան ձեռք ու ոտքը դող ընկած Գևորիկը հայտարարում է, որ` ո՛չ, բայց «Հայաքվեն» կարող է:

Փաստորեն, մեր թշնամիները չեն վախենում անատամ սահմանադրությունից, բայց զայրանում են քաղաքացիական նախաձեռնությունից, որը մեր սահմանադրական իրավունքի իրացումն է:

8.Լրագրողը հարցնում է` ի՞նչ է լինելու մեր ինքնության հետ, եթե դուք հրաժարվեք միացում գաղափարից։

Ա՛յ այդտեղ արդեն Գևորիկը փրփրեց ու սկսեց սպառնալ, որ մենք Թաթարստան ենք դառնալու։

Ի՞նչ ասեմ ես սրան:

Դուք որոշեք, սիրելի ընկերներ, բայց հիշեք, որ սրանք հզոր երկիրը սարքեցին պարսատիկի քար։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Երեկոյան լուր տարածվեց Իոանեսյանի հիմնարկից, որ նրանք հայտնաբերել են Սպիտակի վարչական շրջանում Երևանի քաղաքապետի ընտրության հետ կապված ցուցակագրումներ և որոնց համակարգողը, ա՛յ, էս Գևորիկ կոչեցյալն է կարծես թե։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ

肩厧鎳橀崹鎯/1349339141">Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար  ա­ռա­քե­լու­թ­յու­նը
Քե­ռի Սե­մի խա­ղա­ղա­րար ա­ռա­քե­լու­թ­յու­նը